Մենք շարունակում ենք գնալ դեպի Արևելք. Քեթրին Էշթոն

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, այսօր հանդես գալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև, հայտարարել է, որ իր մանդատի երեք առաջնահերթություններից մեկը հարևան երկրների հետ հարաբերությունների ամրագրումն է.

«Մենք հատուկ լավ հնարավորություններ ունենք ներազդելու իրադարձությունների ընթացքի վրա և նպաստել մեր թե՛ հարավային, թե՛ արևելյան հարևան երկրներում կայունությանն ու ժողովրդավարությանը:

Այն, թե ինչպես ենք մենք աշխատում մարդկանց և մեր շրջակա երկրների հետ, ունի վճռորոշ նշանակություն նրանց համար, սակայն դա շատ կարևոր է նաև մեր սեփական տնտեսական ու անվտանգության շահերի համար:

ԵՄ-ի գործունեությունն ուղղված է գործընկերների բարգավաճմանը, անվտանգությանը և երկարաժամկետ կայունության երաշխիքին՝ նպատակ ունենալով հնարավորինս շատ նրանց մերձեցնել իր հետ»:

Ուկրաինայի հետ կապված՝ Էշթոնն ընդգծել է, որ իրենց անհրաժեշտ է տեսնել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին առնչվող գործընթացի վերջնական ավարտը:

Տեսանյութեր

Լրահոս