Խստացումներ պետգնումների ոլորտում
Ֆինանսների նախարարությունը խստացնում է պետական գնումների ընթացակարգը, ներկայացվող պահանջները, սակայն պետական կառույցները կասկածելի գնումներ են կատարում: Ինչպես գրում է Սիվիլնեթը, օրինակ, Ազգային անվտանգության խորհուրդը բջջային օպերատոր «Օրանժ Արմենիա» ընկերությունից 2013թ. ամռանը ձեռք է բերել ֆիքսված հեռախոսակապի ծառայություն:
Պետական գնումների ոլորտում ֆինանսների նախարարությունը ընթացակարգերի, պայմանների խստացումներ և հստակեցումներ է իրականացրել։ Հոկտեմբերի 25-ին հրավիրած ասուլիսին ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանն ասել է, որ մասնավորապես իրականացվել է մրցույթներում հաղթած մասնակցի մասնագիտական փորձառության չափանիշի խստացում: Այսպես, եթե նախկինում 350 մլն-ից մինչև 1 մլրդ դրամ գնման առարկայի դեպքում նախկինում պահանջվում էր մեկ պայմանագիր առ այն, որ կազմակերպությունը կատարել է իր գնային առաջարկի 20%-ի աշխատանքներ. ներկայում այս շեմը բարձրացվել է մինչև 30%։
Ըստ փոխնախարարի` խստացվել է պայմանագրի կատարումից հրաժարվելու տուժանքը. հրաժարվելու դեպքում մրցույթի հաղթողը վճարում է տուժանք` պայմանագրի 2%-ի չափով։ «Նախկինում պայմանագրի կատարումից հրաժարվելու համար տուժանքը սահմանված էր 1 մլն դրամ, և հաճախ ընկերությունը հրաժարվում էր` դրանով իսկ իր տեղը զիջելով հաջորդ ընկերությանը, որն ավելի բարձր գին էր առաջարկում և տեղի էր ունենում գնման առարկայի արհեստական թանկացում»,- ասել է Հունանյանը:
Պետական գնումների ոլորտում ներդրվել է համապարփակ և ստանդարտացված միասնական ապրանքների և ծառայությունների կոդավորման համակարգ` գնումների բոլոր մասնակիցների համար, ինչը զգալիորեն հեշտացնում է վերլուծական և վիճակագրական աշխատանքների իրականացումը։
Փոխնախարարն ասել է, որ 350 անվանում ապրանքների գծով սահմանվել են հստակ բնութագրեր և առավելագույն գներ, ինչը նշանակում է, որ արգելվում է սահմանված բնութագրերից տարբերվող բնութագրերով ապրանքների ձեռքբերումը և առավելագույն գներից բարձր գնով ապրանքների ձեռքբերումը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում