
Դավութօղլուն նոյեմբերին կմեկնի Իրաք

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի արտգործնախարար Հոշիյար Զեբարին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա: Զեբարին ընդգծել է, որ չնայած Բաղդադի ու Անկարայի միջև առկա քաղաքական ճգնաժամը տևել է երկու տարուց ավելի, սակայն դա լրջորեն չի ազդել երկու երկրների առևտրային հարաբերությունների վրա:
Զեբարին հավելել է, որ Իրաքը հանդիսանում է Թուրքիայի երկրորդ առևտրային գործընկերը՝ Գերմանիայից հետո: Զեբարին կարծում է, որ եթե ներկայումս լուծում չստանան երկու երկրների միջև առկա խնդիրները, ապա հետագայում էլ ավելի դժվար կլինի դրանց լուծումը:
Զեբարիի հետ հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ, ով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հաջորդ ամիս այցելելու է Իրաք: