
ՆԱՏՕ ԽՎ-ի, Եվրախորհրդարանի ու ԵԽԽՎ-ի դիտորդները ժամանել են Վրաստան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ ԽՎ-ի, Եվրախորհրդարանի ու ԵԽԽՎ-ի դիտորդները գիշերը ժամանել են Վրաստան՝ դիտարկում անցկացնելու համար կիրակի կայանալիք նախագահական ընտրություններում:
Վրաստանի գծով Եվրախորհրդարանի զեկուցող Կշիշտոֆ Լիզեկը Թբիլիսիի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախընտրական շրջանը Վրաստանում անցել է խաղաղ միաջավայրում:
Նա հույս է հայտնել, որ այդ գործընթացը կշարունակի ընթանալ ժողովրդավարական ճանապարհով և կհամապատասխանի եվրոպական չափորոշիչներին: Լիզեկն ընդգծել է, որ Եվրախորհրդարանում ներկայացված առաջատար բոլոր քաղաքական ուժերն աջակցում են Վրաստանի արևմտյան կուրսին:
Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ նախագահական ընտրություններում դիտարկում է անցկացնելու 65 միջազգային կառույց, ընդհանուր առմամբ՝ մոտ 700 դիտորդ: