Բաժիններ՝

Կիևն ու ԵՄ-ը համաձայնեցրել են Ուկրաինային գազ մատակարարելու նոր երթուղու հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան, Խորվաթիան և Հունգարիան պայմանավորվել են իրականացրել Ադրիատիկ գազային միջանցքի նախագիծը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Էդուարդ Ստավիցկին Ուկրաինայի կառավարության անունից Բրյուսելում նախաստորագրել է այդ նախագծի իրագործման եռակողմ հռչակագիրը՝ Խորվաթիայի ու Հունգարիայի հետ:

Նշվում է, որ Եվրահանձնաժողովն աջակցում է այդ նախագծին, որով բնական գազը Խորվաթիայից Հունգարիայի գազատրանսպորտային համակարգերով կհասցվի ուկրաիանական գազամբարներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031