
«Արևելյան գործընկերության» երկրները կանգնած չեն ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության առջև. Շուլց

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակցող երկրները կանգնած չեն ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության առջև.
«Բոլոր երկրներն ունեն ինքնիշխան իրավունք ինքնուրույն լուծել, թե ում հետ են նրանք ցանկանում կնքել առևտրային պայմանագրեր և տնտեսական որ բլոկի մաս են ցանկանում կազմել նրանք: Խոսքը չի գնում ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև ընտրության մասին:
Վստահ եմ, որ ԵՄ-ի հետ տնտեսական ու քաղաքական սերտ կապերը նաև կբարելավեն ընկերակցության արևելյան հարևանների հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հուսով եմ, որ նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում կստորագրվի Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև»: