Բաժիններ՝

ԱՄՆ-ը քննադատել է Եվրոպայի Խորհրդին՝ կապված Ադրբեջանի հետ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը քննադատել է Եվրոպայի Խորհրդի առաքելությանը՝ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններին դրական գնահատական տալու համար:

Քննադատությունը հնչեցրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության գործող ղեկավար Քրիստոֆեր Մադուրոն, ով այդ հարցում քննադատել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Վերջինիս հղած Մադուրոյի նամակում նշված է.

«ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը լուրջ խնդիրներ է հայտնաբերել ընտրական գործընթացի բոլոր փուլերում՝ ներառյալ քվեարկության օրը, և պարզել է, որ եղել են ազատ արտահայտվելու և ազատ հանրահավաքներ անցկացնելու սահմանափակումներ:

Միևնույն ժամանակ մեզ զարմացրեց ԵԽԽՎ-ի առաքելությունը՝ հայտարարելով, որ ընտրությունները եղել են ազատ ու թափանցիկ՝ ներառյալ քվեարկության օրը: ԱՄՆ-ը հավատում է, որ ԵԱՀԿ-ն ու ԵԽ-ը վիթխարի դեր են խաղում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի ամրագրման հարցում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031