
Լիբիայի Կիրենաիկա մարզում հայտարարվել է սեփական կառավարության ստեղծման մասին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիբիայի արևելքում գտնվող Կիրենաիկա ինքնահռչակ ինքնավարությունում, որը հարուստ է բնական պաշարներով, հայտարարել են սեփական կառավարության ստեղծման մասին:
Նախարարների կաբինետի կազմի մեջ մտել է 24 նախարար: Կառավարության կազմը ներկայացվել է ժամանակին անկախ պետության հին մայրաքաղաք Աջդաբիում: Ինչպես հայտարարվել է, ինքնավար կառավարությունը ներկայացնելու է Կիրենաիկայի տարածքում գտնվող բոլոր քաղաքների ու սոցիալական խմբերի շահերը:
Ինքնավարության կազմում մտել է 4 խոշոր քաղաք՝ Բենղազի, Ջեբալ Ահդար (Կանաչ լեռ), Թոբրուք և Աջդաբիա: Մուամմար Քադաֆիի դեմ ապստամբությունը 2011 թվականին սկսվել է հենց Կիրենաիկայում՝ Բենղազիում Լիբիայի Հեղափոխական անցումային խորհրդի ստեղծմամբ: