
Իլհամ Ալիևը մեկնել է Մինսկ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր մեկնել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկի: Այցի նպատակն ԱՊՀ երկրների ղեկավար խորհրդի նիստին մասնակցելն է:
Այդ հանդիպումը կդառնա ընթացիկ տարում Բելառուսի նախագահության շրջանակներում առանցքային միջոցառումը: 2012 թվականին գագաթաժողովը կայացել էր Թուրքմենստանում (Աշգաբադ): Ակնկալվում է, որ ԱՊՀ-ի հաջորդ նախագահը 2014 թվականի հունվարից կդառնա Ուկրաինան: