Հոկտեմբերի 28-ին Վիեննայում հանդիպելու են Իրանի փոխարտգործնախարարն ու ԱԷՄԳ-ի ղեկավարը

Ամերիկյան The Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար ու երկրի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Աբբաս Արաղչին հոկտեմբերի 28-ին Վիեննայում հանդիպելու է ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոյի հետ: Այս մասին հայտնել են ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները:

Այդ հանդիպումը Վիեննայում տեղի է ունենալու այն բանից ժամեր անց, ինչ այնտեղ բանակցություններ են սկսվելու ԱԷՄԳ-ի փորձագետների հետ իրանական պատվիրակության բանակցությունները:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, կողմերի միջև բանակցությունների ժամանակ մասնավորապես քննարկվելու է իրանական միջուկային օբյեկտներ ԱԷՄԳ-ի տեսուչների մուտք գործելու հարցը՝ հատուկ ստուգումներ անցկացնելու համար:

Հոկտեմբերի 30-ին և 31-ին Վիեննայում Իրանի ու «Վեցյակի» միջև անցկացվելու են փորձագետների մակարդակով բանակցություններ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031