Բաժիններ՝

Էդվարդ Սնոուդենը փաստաթղթեր ունի Ռուսաստանի դեմ հետախուզական գործունեության մասին. The Washington Post

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով ժամանակավորապես ապաստան է ստացել Ռուսաստանում, ունի գաղտնի նյութեր, որոնք առնչվում են Ռուսաստանի դեմ հետախուզական գործունեությանը:

Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան իշխանությունները ներկայումս զգուշացնում են օտար մի շարք հետախուզությունների, որոնց հետ նրանք համագործակցում են, որ Սոնոուդենի մոտ առկա փաստաթղթերի մի մասում խոսք է գնում հատուկ ծառայությունների կողմից Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի մասին տեղեկատվություն հավաքելու մասին:

Մասնավորապես, կարող է տեղեկատվություն հրապարակվել այն մասին, թե ինչպես է ՆԱՏՕ-ի երկրներից մեկն արժեքավոր հետախուզական տվյալներ հավաքել Ռուսաստանի մասին՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ու ռազմածովային ուժերի համար: Այս մասին թերթին հայտնել է նրա աղբյուրը, ով ընդգծել է, որ եթե ռուսներն իմանան այդ մասին, ապա նրանց համար դժվար չի լինի ձեռնարկել հակամիջոցներ:

Թերթի տվյալներով՝ Սնոուդենի մոտ առկա է մոտ 30.000 փաստաթուղթ, և նա դրանցից ոչ բոլորն է հանձնել լրագրողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031