Բաժիններ՝

Մերժվեց Գարեգին Չուգասզյանի վերաքննիչ բողոքը

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Գ.Մատինյանի նախագահությամբ, այսօր մերժել է ընդդեմ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապատյանի հայցադիմումի գործով հայցվոր, «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանի վերաքննիչ բողոքը:  Այս մասին տեղեկացնում է  «Փաստինֆոն»:

Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ է թողել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2013թ. հունիսի 28-ի վճիռը, որով մերժվել էր Ռուբեն Հայրապետյանի կողմից իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին Գ.Չուգասզյանի հայցադիմումը:

Ըստ Վերաքննիչ դատարանի` գործով հաստատված փաստերի համաձայն` «Նուվել դ’Արմենի Մագազին» ամսագրի թղթակից Սեդա Մավյանը 11.08.2012 թվականին հարցազրույց է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ: Ըստ հայցվորի փաստարկների` «Նուվել դ’Արմենի Մագազին» ամսագրին տրված հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանի կողմից իր բարի համբավը, պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող և զրպարտություն պարունակող տեղեկություններ են արվել:

Պատասխանողի ներկայացուցիչը 22.01.2013 թվականին հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմում է ներկայացրել դատարան, որի համաձայն` ըստ պատասխանողի փաստարկների` հայցվորն իր խախտված իրավունքի մասին իմացել է դեռևս 2012 թվականի սեպտեմբերի 8-ից, ուստի` այս դեպքում հայցային վաղեմության ժամկետը լրացել է 2012 թվականի հոկտեմբերի 9-ին, մինչդեռ` սույն գործով հայցադիմումը Դատարանում ընդունված է համարվել 2012 թվականի դեկտեմբերի 19-ին, այսինքն` հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո:

Վերաքննիչ դատարանը ևս արձանագրում է. «Գործի նյութերով հիմնավորվել է, որ հայցվորին «Նուվել դ’Արմենի Մագազին» ամսագրում հրապարակված հոդվածով արտահայտված Գարեգին Չուգասզյանի ենթադրյալ վիրավորանքի կամ զրպարտության մասին վերջինիս հայտնի է դարձել 08.09.2012 թվականին»:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը, կատարելով սույն գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, կայացրել է վեճն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս