Բաժիններ՝

Բնակարանից զենք-զինամթերք է հայտնաբերվել

Հոկտեմբերի 22-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս` Անդրանիկի փողոցում նկատել են մի խումբ անձանց:

Տեսնելով ոստիկանության ծառայողներին` 1979 թ. ծնված Գոռ Հ.-ն դիմել է փախուստի և փորձելով ցանկապատի վրայից ցատկել` կորցրել է հավասարակշռությունն ու վայր ընկել, որի ժամանակ նրա գոտկատեղից ընկել է 2 ատրճանակ, մեկը` «ՏՏ» տիպի, պահունակը լիցքավորված 7 փամփուշտով, մյուսը` անհայտ տեսակի, առանց գործարանային համարի` լիցքավորված 6 փամփուշտով:

Նշված վայրից բերման են ենթարկվել նաև 12 անձինք, որոնց մոտից անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ տարածքում կատարված զննությամբ, պայուսակում, հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի 1 ինքնաձիգ` պահունակը լիցքավորված 30 փամփուշտով, «ԱԿ-74» տիպի 1 ինքնաձիգ` լիցքավորված 30 փամփուշտով, և առանձին մեկ պահունակ` լիցքավորված ևս 30 փամփուշտով:

Շարունակելով օպերատիվ միջոցառումները` ոստիկանության ծառայողները Մալաթիայի քննչական բաժնի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի շրջանակներում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, հոկտեմբերի 23-ին, ժամը 05.00-ին, Գոռ Պ.-ին պատկանող` Անդրանիկի փողոցի մի բնակարանից խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են ողորկափող հրացան և 12 մմ տրամաչափի 6 փամփուշտ:

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս