Նախկին «Սպայի տան» երեսքարերն ու որմնանկարներն անհետացել են

«Հայկական Ժամանակը» գրում է. Պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում ներառված Ջանփոլադյանի թատրոնի (Սպայի տուն) երեսքարերն ու որմնանկարներն անհետացել են։ Դրանց պահպանման պատասխանատվությունն ստանձնել էր «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ն։ Շենքը, կառավարության կողմից «հանրային զերակա շահի» տարածք ճանաչվելով, քանդվել է 2005 թվականին։ Դրա տեղում «Ռենկոն» «Պիացա Գրանդե» բիզնես կենտրոնը կառուցեց՝ շենքի քարերն ու որմնանկարները պահպանելու պայմանագիր կնքելով Մշակույթի նախարարության հետ։ «ՀԺ» թղթակցի՝ պահպանված քարերն ու որմնանկարները լուսանկարելու բազմաթիվ պնդումներին ի պատասխան, «Պիացա Գրանդեից» պատասխանել են, որ այդ տարիներին տնօրեն աշխատած անձը վաղուց Իտալիայում Է, իսկ հիմա ընկերությունում ոչ ոք տեղեկություն չունի հուշարձանի մասունքներից։ «ՀԺ»-ն հիշեցնում է, որ Սպայի տունը գտնվում էր Պաշտպանության նախարարության հաշվեկշռում և  քանդվել է Սերժ Սարգսյանի նախարար եղած տարիներին, հենց նրա նախաձեռնությամբ։

 

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում

Լուսանկարը՝ Հայկ Բիանջյանի

Տեսանյութեր

Լրահոս