
YouTube-ը պլանավորել է մինչև տարեվերջ գործարկել երաժշտական նոր ծառայություն

Billboard պարբերականի փոխանցմամբ՝ YouTube վիդեոհոսթինգը պլանավորել է մինչև այս տարեվերջ գործարկել աուդիո ծառայություն՝ երաժշտության հոսքային ունկնդրման համար: Այս մասին երեկ պարբերականին հայտնել են նրա անանուն աղբյուրները:
YouTube-ի նոր ծառայությունը միտված է բջջային սարքերով աուդիո բովանդակություն լսելուն: Նախատեսվում է, որ երաժշտական հավաքածուի մի մասը կլինի անվճար, սակայն երգերի մեծ մասը կլինի վճարովի: Գումար վճարողները կկարողանան նաև այդ երգերը պահպանել գաղտնարանում և հետագայում դրանք լսել օֆֆլայն:
YouTube-ի այս պլանի մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2013 թվականի փետրվարին: