
ՀՀ քաղաքացիները կարող են զրկվել Ռուսաստանում 90 օրից ավելի մնալու իրավունքից

Հայաստանի քաղաքացիները հնարավոր է առաջիկայում զրկվեն ՌԴ-ում կես տարվա ընթացքում 90 օրից ավելի գտնվելու իրավունքից։ Առաջարկ կա ընդունել օրենք, որով միգրանտները ՌԴ-ում 90 օր մնալուց հետո պետք է առնվազն 3 ամիս չվերադառնան։ Առանց այդ էլ՝ գրեթե 2 շաբաթ է, Ռուսաստանում առևտրի, տրանսպորտի և մի շարք այլ ոլորտներում միգրանտների աշխատանքից հեռացման գործընթաց է սկսվել։ Այս ամենի նպատակն է միգրանտներից ազատված աշխատատեղերը համալրել ՌԴ քաղաքացիներով։ Սրան զուգահեռ, անվտանգության տեսակետից նույնպես իրավիճակը միգրանտների համար շարունակում է լարված մնալ։
Այս մասին առավել մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում