Սամվել Բաբայանը գրավից հանել է Ալբերտ Բազեյանի բնակարանն ու կրկին հեռացել Հայաստանից

«Հայկական Ժամանակը» գրում է. Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի բնակարանը, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը գրավ էր դրել իր և մի շարք այլ պաշտոնյաների բնակարանների հետ, այլևւս ազատված է գրավից։ Այս մասին «Հժ»–ին հայտնի է դարձել իրազեկ աղբյուրներից։ Նույն աղբյուրները հայտնում են, որ բոլորովին վերջերս Բաբայանր, ով երկար ժամանակ բացակայում Էր Հայաստանից, և նրա գտնվելու վայրը գաղտնի Էր պահվում, ավելին, անգամ նրա ընտանիքի անդամներն էին պնդում, թե տեղյակ չեն, թե որտեղ Է Բաբայանը, վերադարձել Է, վճարել պարտքերը և կրկին հեռացել երկրից։ Բազեյանի տունը բավական երկար մնացել էր գրավի տակ։ Այդ հարցով նա անգամ Սերժ Սարգսյանից Էր օգնություն խնդրել։ Ի վերջո, հաջողվել Էր գոնե «կանգնեցնել» տոկոսները։ Սամվել Բաբայանից այլ տեղեկություններ հայտնի չեն։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031