Բաժիններ՝

Թունիսի կառավարությունը պատրաստ է հրաժարական տալ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թունիսի կառավարությունը պատրաստ է հրաժարական տալ՝ կատարելով երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելուն միտված «ճանապարհային քարտեզի» պայմանները: Այս մասին երեկ հայտարարել է Թունիսի վարչապետ Ալի Լարաեդը:

Սակայն նա ամբողջովին չի արդարացրել ընդդիմության սպասումները՝ կապված բանակցություններ սկսելու հետ: Դրանով իսկ այդպես էլ չսկսվեց երկիրը քաղաքական ճգնաժամից դուրց բերելու վերաբերյալ «ազգային երկխոսությունը»:

Ավելի վաղ կողմերի միջև հաստատված «ճանապարհային քարտեզի» համաձայն, «ազգային երկխոսության» սկսվելուց մեկ ամիս անց իսլամականները և ընդդիմությունը պետք է ստեղծեն անկուսակցականների կառավարություն:

Բացի այդ, ենթադրվում է, որ այդ ժամանակահատվածում ընդունվելու է նոր Սահմանադրություն, և նշանակվելու է համընդհանուր ընտրությունների ժամկետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս