
Հեռահար գործողության հրթիռների ստեղծման հարցերում Թուրքիայի շահերը կլինեն ամեն ինչից վեր. Գյուլ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնաբանել է հեռահար գործունեության հրթիռային համակարգեր ունենալու շուրջ ստեղծված իրավիճակը՝ կապված Թուրքիայի կողմից այդ հարցում չինական տարբերակին նախապատվություն տալու հետ.
«Հեռահար գործողության հրթիռների ստեղծման հարցերում Թուրքիայի շահերը կլինեն ամեն ինչից վեր: Թուրքիան հաշվի է առնում դաշնակիցների կարծիքը, սակայն երկրի գործողություններում չկա որևէ ապօրինի բան»:
Սրանից առաջ էլ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն էր հայտարարել, որ հեռահար հրթիռների ստեղծման հարցում Թուրքիայի գործողություններն ամբողջովին օրինական են՝ ընդգծելով, որ այդ հարցում դեռ չի կայացվել վերջնական որոշում:
Ավելի վաղ նշվում էր, որ Թուրքիան հեռահար գործողության հրթիռների ստեղծման վերաբերյալ Չինաստանի հետ համաձայնագիրը ստորագրելու է տարեվերջին: