
ԵՄ-ում աղքատության շեմին է գտնվում մոտ 84 միլիոն մարդ. Եվրահանձնաժողով

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ում մոտ 84 միլիոն մարդ գտնվում է աղքատության շեմին, ինչը կազմում է ԵՄ-ի ողջ բնակչության գրեթե 17 տոկոսը: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Եվրահանձնաժողովի գնահատմամբ, ճգնաժամից Եվրոպայի դուրս գալու գործընթացը կարող է ձգձգվել առաջիկա 10 տարում: Ընդգծվում է, որ ներկայումս ԵՄ-ում կա 26 միլիոն գործազուրկ: Ճգնաժամից առավել տուժած երկրներում աճել են ծայրահեղականությունը, դեմագոգիան ու նախապաշարմունքները:
Ճգնաժամը բացասաբար է անդրադառնում ընդհանրապես ԵՄ-ի նկատմամբ տածած վստահության վրա: