Բաժիններ՝

Ուժգին պայթյունից հետո հոսանքազրկվել են Դամասկոսն ու նրա մերձակայքը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի մայրաքաղաքն ու նրա մերձակայքը երեկ երեկոյան գրանցված ուժգին պայթյունից հետո մնացել են առանց էլեկտրականության: Ականատեսները գործակալությանը հայտնել են, որ օդանավակայանի շրջանում հրդեհ է նկատվել և կրակոցներ են հնչել:

Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Դամասկոսի օդանավակայանի մոտ գազամուղ է պայթել, ինչը տեղի է ունեցել զինյալների հրետակոծման պատճառով: Միևնույն ժամանակ անհայտ է մնում այն, թե գազամուղի պայթյունն ինչպես է հանգեցրել Դամասկոսում ու նրա մերձակայքում էլեկտրականության անջատմանը:

Բացի այդ, իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Դամասկոսի արվարձան Դումարում պայթեցվել է պայթուցիկով լի ավտոմեքենա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031