
Ադրբեջանի նախագահական ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ-ի չափորոշիչներին. Եվրախորհրդարան

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ երեկ Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրախորհրդարանի լիագումար նիստը, որում քննարկվել է նաև հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների հարցը:
Քվեարկության արդյունքներով ընդունվել է բանաձև, որում Եվրախորհրդարանն իր համերաշխությունն է հայտնել այդ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կազմած քննադատական հաշվետվությանը, ինչը հարուցել էր պաշտոնական Բաքվի խոր դժգոհությունը:
Բանաձևում նշված է, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ-ի չափորոշիչներին: Ուշագրավ է, որ ավելի վաղ Եվրախորհրդարանի դիտորդներն Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները որակել էին որպես «ժողովրդավարական ու թափանցիկ»: