
Մադուրոն մտադիր է Բոլիվարական ոստիկանության թվաքանակը հասցնել մինչև մեկ միլիոն մարդու

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մտադիր է մինչև 2019 թվականը Բոլիվարական ոստիկանության թվաքանակը հասցնել մինչև մեկ միլիոն մարդու:
Այս մասին նա հայտարարել է երեկ՝ կամավոր զինված միավորման ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, որի կազմի մեջ են մտնում ռազմական պատրաստություն ստացած քաղաքացիական անձինք՝ բոլիվարական հեղափոխության նվաճումները պահպանելու համար:
Հանդիպումը տեղի է ունեցել Կարակասում գտնվող Հեղափոխության թանգարանում, ուր այս տարվա մարտին հուղարկավորվել է բոլիվարյան հեղափոխության առաջնորդ Ուգո Չավեսը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Պաշտպանության նախարար, ծովակալ Կարմեն Մելենդեսը:
Մադուրոն առաջադրանք է դրել Բոլիվարական ոստիկանության թվաքանակը մինչև 2015 թվականը հասցնել մինչև 500.000-ի, իսկ միչև 2019 թվականը՝ կրկնապատկել այն: Նա ընդգծել է, որ բոլորը պետք է ունենան զենք և կրեն համապատասխան հանդերձանք՝ Ուգո Չավեսի ուխտը կատարելու համար: