Փոստանջյանը տեղափոխվել է

168.am-ի տեղեկություններով` «Ժառանգություն» խմբակցության նորանշանակ ղեկավար Զարուհի Փոստանջյանը ձեռնամուխ է եղել աշխատասենյակի փոփոխության գործընթացին: Չսպասելով քառօրյայի երեկվա նիստի ավարտին, նա խնդրել է արագ կազմակերպել աշխատասենյակի փոփոխության հարցը և իր իրերը տեղափոխել խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանի աշխատասենյակ: 168.am-ը ականատես է եղել է, թե ինչպես են երեկ Ռուբիկ Հակոբյանի աշխատասենյակի իրերը դուրս բերվում: Փոստանջյանը դժգոհ է եղել, երբ իրեն առաջարկել են աշխատել Ռ. Հակոբյանի համակարգչով, սակայն այս հարցը Փոստանջյանը ևս կարգավորել է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031