Չինաստանից ՀՕՊ-ի համակարգերի գնման հարցում դեռ չկա վերջնական որոշում. Էրդողան
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ դեռ վերջնական որոշում չի ընդունել Չինաստանից ՀՕՊ-ի համակարգերի գնման կապակցությամբ:
Նա հավելել է, որ այդ հարցում վերջնական որոշումն ընդունելու է Պաշտպանության նախարարի և բանակի հրամանատարության հետ համատեղ: Էրդողանն ընդգծել է, որ ներկա դրությամբ Չինաստանն առաջարկում է ամենալավ պայմանները:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան մտադիր է չինական ընկերության հետ համատեղ հիմնել համատեղ ձեռնարկություն՝ չնայած նրան, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել այդ ընկերության հանդեպ՝ կապված նրա հետ, որ նա համագործակցել է Իրանի, Սիրիայի ու ԿԺԴՀ-ի հետ:
ԱՄՆ-ի իշխանություններն ու ՆԱՏՕ-ն քանիցս իրենց մտահոգությունն են հայտնել թուրքական կողմի կատարած ընտրության կապակցությամբ: