Բաժիններ՝

Թուրքիայում սիրիական համարներով մեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով վիրավորվել է 2 գեներալ

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հետ սահմանին դիտարկում անցկացնելուց վերադարձող զինվորական փոխադրամիջոցը բախվել է սիրիական համարներով մի ավտոմեքենայի: Միջադեպը գրանցվել է երեկ, Գազիանթեփ-Քիլիս ճանապարհի երրորդ կիլոմետրին:

Վթարի հետևանքով վիրավորվել է 6 մարդ, այդ թվում նաև 2 գեներալ: Խոսքը գնում է Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության լոգիստիկայի գծով ղեկավար, գեներալ-մայոր Հարուն Օջաքլըի և Ժանդարմերիայի Ադանայի շրջանային հրամանատար, բրիգադի գեներալ Համզա Ջելեփօղլուի մասին:

Սիրիական համարներով ավտոմեքենան վարել է ոմն Մուազ Աբդուռահման: Բախման հետևանքով վերահսկողությունից դուրս եկած և վնասված երկու մեքենաներում էլ գրանցվել են վիրավորներ: Նրանց շտապօգնության մեքենաներով տեղափոխել են մոտակա հիվանդանոց, ուր նրանց ցուցաբերվել է բուժօգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031