Բաժիններ՝

Ամերիկյան ընկերությունը զբոսաշրջիկներին կուղարկի վերնոլորտ

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկյան Paragon Space Development ընկերությունը, որը զբաղված է տիեզերական սարքերի համար կյանք ապահովող համակարգերի արտադրությամբ, հայտարարել է ստրատոստատ կառուցելու իր պլանների մասին:

Հերմետիկ զամբյուղով օդապարիկը կկարողանա 8 մարդու բարձրացնել մինչև 30 կիլոմետր բարձրության վրա, ինչը կարող է հանդիսանալ տիեզերական զբոսաշրջությանը ոչ թանկարժեք այլընտրանք: Նախաձեռնության հեղինակներն ընդգծում են, որ ստրատոսֆերան (վերնոլորտ) լուսանցույցերից ապահովում է գործնականում տիեզերական տեսք՝ հստակ տեսանելի երկնագույն, կլոր Երկիր և սև երկինք:

Ընդ որում, ստրատոստատն ունենալու է համայնապատկերային լուսանցույցեր, ինչպես նաև կյանքի աջակցության համակարգ, որը հնարավորության կտա նրա ներսում գտնվել առանց սկաֆանդրի ու թթվածնային դիմակի: Paragon Space Development-ի մասնագետներն արդեն իսկ ունեն այնպիսի տեխնիկայի ստեղծման փորձ, որը տիեզերական սարքերին ապահովում է նմանատիպ պայմաններ:

Մեկ թռիչքը գնահատվում է 75.000 դոլար, ինչը շատ ավելի էժան է, քան Virgin Galactic ընկերության մասնավոր տիեզերանավի տոմսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս