Բաժիններ՝

Իսրայելական ավիացիան հարվածել է սիրիական հրթիռներով լեցուն բեռնատարներին. Al-Jarida

Քուվեյթի Al-Jarida թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի մարտական ինքնաթիռները որոշակի տեղեկություններով հարվածներ են հասցրել Սիրիայի ու Լիբանանի սահմանին գտնվող բեռնատարների շարասյանը: Դրանցում գտնվել են սիրիական հրթիռներ՝ նախատեսված լիբանանյան «Հզբոլլահ» շարժման համար:

Թերթն այս հարցում վկայակոչում է Երուսաղեմում եղած բարձրաստիճան աղբյուրը, որի հաղորդմամբ՝ իսրայելական ավիացիայի այդ գործողությունն իրականացվել է դեռևս երեկ: Միևնույն ժամանակ թերթը չի մանրամասնում, թե կոնկրետ որ երկրի (Սիրիայի կամ Լիբանանի) տարածքից է իրականացվել այդ հարձակումը:

Ավելի վաղ թերթը հայտնել էր, որ Իսրայելի անվտանգության ծառայությունները տեղեկատվություն են ստացել, որ պատրաստվում է հրթիռների տեղափոխում Սիրիայից Լիբանան, ինչից հետո պատրաստվել են ոչնչացնել դրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031