Ադրբեջանին դուր չի գա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելը. Լուկաշենկո

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեմ չէ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն, սակայն նա ուշադրություն է հրավիրել Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու վրա: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն.

«Դա նշանակում է, որ Ադրբեջանի կողմից կլինեն հարցեր: Ինչպես ես եմ հասակցել, Իլհամ Ալիևն այդ հարցն արդեն իսկ ուղղել է իր ղազախ գործընկերոջը: Մենք պետք է հաշվի նստենք Ադրբեջանի կարծիքի հետ: Եվրոպան շատ չի ձգտում իր շարքերն ընդունել նմանատիպ տարածքային խնդիրներով երկրների»:

Վաղը Մինսկում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որում դիտարկվելու է Մաքսային միությանը Հայաստանի ու Ղրղզստանի միանալու հարցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031