
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Հովիկ Աբրահամյանին ուղղված Վիկտոր Վլասովի նամակը

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովի նամակը՝ ուղղված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
«Էս էլ՝ գեներալ-լեյտենանտ Վլասովի նամակը. ուշադրություն դարձրեք երեք հիմնական կետերի վրա. 1) Ռուս սահմանապահները մայրուղու վրա կանգնեցրել են մեքենաներ, 2) Հայաստանցի ոստիկանները ժամանե՛լ են դեպքի վայր, ինչը նշանակում է, որ նրանք ի սկզբանե ներկա չեն եղել, 3) Այս ամենը տեղի է ունեցել պետական սահմանից շուրջ 2 տասնյակ կիլոմետր հեռու»,- գրել է Փաշինյանը: