
Ա. Գրիգորյան. Եթե Իրինան է նման բան ասել, ուրեմն` իմացեք` առաջինը հենց նրա մեղքն է, որ Երվանդի հետ նման բան ստացվեց… дрянь, сволочь…

Yerkir.am-ի հետ զրույցում Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը՝ մեկնաբանելով հրապարակված լուրերը, թե իր նոր ներկայացումը բեմադրելու նպատակով ինքը ստիպել է թատրոնի բոլոր դերասաններին գալ թատրոն և փորձեր անցկացնել՝ անտեսելով, որ երեկ տեղի ունեցած ողբերգության հետևանքով մահացած Երվանդ Ենգիբարյանի աճյունը դեռ հողին չի հանձնվել, ասել է, թե նման լուրեր տարածող Իրինա Հարությունյանը ստում է և նման բան չկա:
Ըստ նրա, ողջ թատրոնն է սգում դերասանի մահը, և առաջին հերթին` ինքը, քանի որ նրանք միասին են բոլոր դերերը խաղացել:
«Իմ ամենասիրած դերասանը նա էր: Եթե Իրինան է նման բան ասել, ուրեմն` իմացեք` առաջինը հենց նրա մեղքն է, որ Երվանդի հետ նման բան ստացվեց… дрянь, сволочь… Դա սուտ է, Իրինա Հարությունյանի նողկալի սուտը»,- ասել է Գրիգորյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: