
«Այդպիսի դեպքերի ականատես եմ եղել ՄԱԿ-ում, ԵԽ-ում և այլ տեղերում». ԵԽ պաշտոնյա

ԵԽ մարդու իավունքների հանձնակատարը` ցուցարաների «գրոհի», ՀՀ-ում մամուլի ազատության և Զարուհի Փոստանջյանի հեռացման մասին:
«Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան համաժողովի շրջանակներում այս օրերին ՀՀ-ում է գտնվում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը։
Ներկայացնում ենք Aravot.am-ի հարցազրույցից հատվածներ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ։
– Ինչպե՞ս կգնահատեք նախօրեին գրանցված միջադեպը, երբ խտրականությունների դեմ պայքարող ակտիվիստները ներխուժեցին խորհրդաժողովի դահլիճ։ Այս միջադեպը ինչպե՞ս անդրադարձավ Ձեր կարծիքի վրա` ՀՀ մարդու հիմնարար և կարծիքի ազատ արտահայտման իրավունքների ապահովման վերաբերյալ։
– Ընդհանուր գծերով դա այն է, ինչ ակտիվիստներն անում են ամբողջ աշխարհում։ Գրանցվեց սովորական մի երևույթ, ես այդպիսի դեպքերի ականատես եմ եղել ՄԱԿ-ում, ԵԽ-ում և այլ տեղերում։ Ամեն ինչ նորմալ էր, և ես կարծում եմ, որ իշխանությունների արձագանքն ու պահվածքը շատ ճիշտ էր. նրանք թույլ տվեցին, որ ակտիվիստներն ունենան իրենց կարծիքն ազատ արտահայտլու հնարավորություն։
– Կարծիքի ազատ արտահայտման իրավունքի ապահովման տեսանկյունից և համաձայն ԵԽԽՎ պատվիրակ Զարուհի Փոստանջյանին հայկական պատվիրակության կազմից հեռացնելը արդարացվա՞ծ էր։
– Կներեք, բայց ես չեմ կարող այդ մասին մեկնաբանություններ անել։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։