Բաժիններ՝

Բիրյուլևոյում բնակիչների դժգոհությունը կուտակվել է տարիներ շարունակ. Վլադիմիր Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մեկնաբանել է մայրաքաղաք Մոսկվայի Բիրյուլևոյի շրջանում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ բնակիչների դժգոհությունը կուտակվել է տարիներ շարունակ, սակայն տեղի ղեկավարությունը չի արձագանքել նրանց դիմումներին.

«Ազգամիջյան հողի վրա տարաձայնությունները սովորաբար ծնվում են հենց տեղում: Հենց այնտեղ էլ պետք է ժամանակին արգելափակել դրանք: Դժբախտաբար, տեղի ղեկավարները հաճախ նախընտրում են գրասենյակային աշխատանքը, որից կա՛մ օգուտ չկա, կա՛մ էլ շատ քիչ կա:

Դուք գիտեք, որ Բիրյուլևոյում բնակիչների դժգոհությունը կուտակվել է տարիներ շարունակ: Դիմումներ եղել են թե՛ ոստիկանությանը, թե՛ տեղական իշխանություններին: Ինչի՞ համար է իշխանությունը, եթե նա չի ցանկանում տեղեկանալ իրավիճակի մասին, եթե նա չի ցանկանում ձեռնարկել որևէ միջոց և լսել մարդկանց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս