
Մադուրոյին սպանելու համար կոլումբիացի վարձկանները պետք է ստանային 10.000-ական դոլար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կոլումբիացի վարձկանները, որոնք մահափորձ էին պլանավորել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, դրան համաձայնել են ընդամենը 20 միլիոն կոլումբիական պեսոյի (մոտ 10.600 դոլար) դիմաց: Այս մասին երեկ հայտարարել է Վենեսուելայի ներքին գործերի նախարար Միգել Տորեսը:
Կոլումբիայի այդ երկու քաղաքացուն Վենեսուելայում ձերբակալել են օգոստոսին: Այն ժամանակ Տորեսը հայտարարել էր, որ այդ երկու անձինք (18 և 22 տարեկան) մտնում են Մադուրոյի դեմ մահափորձ նախապատրաստող 10 հոգանոց խմբի մեջ:
Հետաքննությունը ցույց էր տվել, որ կոլումբիացիների մոտ հայտնաբերվել են երկու դիպուկահար հրացան, Մադուրոյի և խորհրդարանի նախագահ Դիոսդադո Կաբելյոյի լուսանկարները, ինչպես նաև վենեսուելական բանակի հանդերձանք: