
Վոլգոգրադի մարզում պայթյուն է գրանցվել ուղևորատար ավտոբուսում. կա 6 զոհ (տեսանյութ)

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վոլգոգրադի մարզում պայթյուն է գրանցվել ուղևորատար ավտոբուսում: Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ: Եվս 18 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Վոլգոգրադի մարզի ՆԳՆ-ը հայտնել է 20 հոսպիտալացվածի մասին:
Նախնական տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են պայթուցիկ սարքի դետալներ: Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսի սրահում գործել է չպարզված պայթուցիկ սարք, ինչի համար էլ պայթյունի պատճառների թվում դիտարկվում է ահաբեկչության վարկածը:
Ավտոբուսի ուղևորներից մեկի հայրը հայտարարել է, որ պայթյունը գրանցվել է սրահի կենտրոնում: Ավտոբուսում գտնվել են մեծ թվով երիտասարդներ: ԱԻՆ-ի տվյալներով, ընդհանուր առմամբ ավտոբուսում գտնվել է մոտ 40 մարդ: