Բաժիններ՝

ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու համար Ուկրաինան պետք է կատարի ԵՄ-ի Խորհրդի բոլոր պահանջները. Ուիլյամ Հեյգ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու համար Ուկրաինան պետք է կատարի ԵՄ-ի Խորհրդի բոլոր պահանջները, որոնք ձևակերպվել են նախորդ տարվա դեկտեմբերին:

Այս մասին Լյուքսեմբուրգում ընթացող ԵՄ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը. «Ուկրաինան զգալի առաջընթաց է գրանցել բարեփոխումների գործընթացում, սակայն նա դեռ պետք է կատարի կարևոր քայլեր: Դա մասնավորապես վերաբերվում է ընտրովի արդարադատության պրակտիկայի բացառմանը, ինչպես նաև այդ ոլորտում այլ վերակազմավորումների»:

ԵՄ-ում ընտրովի արդարադատություն են անվանում նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ու նրա գործընկերների դեմ գործերը: Հեյգը խուսափել է պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Բրյուսելը գոհ կմնա՞ եթե Տիմոշենկոն բուժման նպատակով ուղարկվի Գերմանիա, առանց նրա վրայից մեղադրանքների հանման, թե՞ ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031