
Մաքսային միությանն Ադրբեջանի անդամակցելը նպատակահարմար չէ. Ազիմով

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության մեջ Ադրբեջանի մտնելու հարցը.
«Կարծում եմ, որ նպատակահարմար չէ որևէ միակողմանի ձևաչափի մեջ մտնելը, քանի որ Ադրբեջանը չպետք է նայի միայն մեկ ուղղությամբ: Հանդիսանալով լայն հնարավորություններով պետություն՝ Ադրբեջանը պետք է մասնակցի բոլոր ձևաչափերին՝ իր շահերին համապատասխան:
Ադրբեջանը պատրաստ է համագործակցել ինչպես տարածաշրջանոմ, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ադրբեջանն այնպիսի պետություն է, որն օգուտ է տալիս նաև մյուս երկրներին ու տարածաշրջաններին, մեծ ներդրում է ունենում Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ, զարգացնում է անդրտարածաշրջանային տրանսպորտային ուղիները»: