Իլհամ Ալիևն ընդունել է Ջեյմս Ուորլիքին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև երկկողմանի հարաբերությունների հեռանկարները:

Բացի այդ, կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորել են նոյեմբերի սկզբին ժամանել տարածաշրջան և նոյեմբերի վերջին կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031