Սանկտ Պետերբուրգում քարեր են նետել ադրբեջանցիներին պատկանող տաղավարների վրա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Սանկտ Պետերբուրգում ձերակալվել և ոստիկանական բաժանմունք է հասցվել 16 դեռահաս, որոնք քարեր և ծխակոններ են նետել քաղաքի կենտրոնում գտնվող «Ապրաքսին դվոր» առևտրային համալիրի վրա: Այս մասին հայտնել է ՆԳՆ-ի ներկայացուցիչը:

Նշվում է, որ երեկ Սանկտ Պետերբուրգում իշխանությունների հետ համաձայնությամբ ազգայնականներն անցկացրել են բողոքի ակցիա, ինչից հետո կազմակերպել են չարտոնյալ երթ: Ընդգծվում է, որ «Ապրաքսին դվորի» տաղավարների մեծ մասը պատկանում է ադրբեջանցիներին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը կանխել էր կովկասցիների նկատմամբ ազգայնականների կազմակերպած սադրանքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031