Բաժիններ՝

ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են Մեքսիկայի նախկին նախագահին. Der Spiegel

Գերմանական Der Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ ծառայությունները կոտրել են Ֆելիպե Կալդերոնի էլեկտրոնայն փոստը, երբ նա զբաղեցնում էր Մեքսիկայի նախագահի պաշտոնը: Ամերիկյան հատուկ ծառայությունները նույն կերպ վարվել են նաև Մեքսիկայի մի շարք նախարարների պարագայում:

Այս մասին են վկայում ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումները: Դրանց համաձայն, Կալդերոնին գաղտնալսելու օպերացիան սկսվել է 2010 թվականի մայիսին և կրել է Flatliquid ծածկանունը:

ԱՄՆ հատուկ ծառայությունների ձեռքն ընկած տեղեկատվությունն առնչվել է Մեքսիկայի դիվանագիտական հարաբերություններին, տնտեսությանն ու անվտանգությանը: Դրանից առաջ՝ 2009 թվականին, ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են նաև Մեքսիկայի հասարակական անվտանգության նախարարության չինովնիկների:

Դա ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը մասնավորապես հնարավորություն է տվել տեղեկացվել մեքսիկացի թմրավաճառների մասին: Նշվում է, որ 2012 թվականի գարնանը ԱՄՆ-ը գաղտնալսել է Մեքսիկայի գործող նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի հեռախոսազրույցները: Ընդհանուր առմամբ, խոսքը գնում է հազարավոր գաղտնալսված հեռախոսազանգի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031