Ադրբեջանի ու Թուրքիայի միջև վիզային ռեժիմը կարող է չեղյալ հայտարարվել հաջորդ տարի

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև վիզային ռեժիմը կարող է չեղյալ հայտարարվել հաջորդ տարի: Այս մասին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Բագիրովը:

Վերջինիս խոսքերով՝ շարունակվում են վիզային ռեժիմի չեղյալ հայտարարման ուղղությամբ աշխատանքները. «Ավելի վաղ Ադրբեջանից Անկարա է ժամանել վիզային հարցերով փորձագետների մի մեծ խումբ: Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս Ադրբեջան կժամանի թուրքական պատվիրակությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031