
Երևանում կանցկացվի ոսկերչական միջազգային 3-րդ ցուցահանդեսը

Հոկտեմբերի 28-30-ը ԵրևանիԿ.Դեմիրճյանի անվան մազահամերգային համալիրում կանցկացվի 3-րդ «Yerevan Show-2013» ցուցահանդեսը, որը կազմակերպում է Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան (AJA):
Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ Ոսկերչի օրը (նշվում է հոկտեմբերի վերջին կիրակին) պետական տոն է:
AJA-ի լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնեցին, որ ցուցահանդեսին մասնակցելու են համաշխարհային ճանաչում ունեցող ոսկերչական և ժամագործական ընկերություններ, ոսկերիչներ, սկերչական իրերի արտադրողներ և մատակարարներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, Թուրքիայից, ԱՄԷ-ից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Թաիլանդից, Հոնկոնգից, Արգենտինայից, Չինաստանից, Հորդանանից, Իսրայելից, Հունաստանից և այլ երկրներից:
Ցուցահանդեսին իրենց մասնակցությունը հաստատել են ոլորտի այնպիսի ակնառու գործիչներ, ինչպիսիք են Ոսկերչության համաշխարհային կնֆեդերացիայի (CIBJO) նախագահ Գաետանո Կավալյերին, Malca-Amit Global Limited աշխարհահռչակ ընկերության ղեկավար Նայջել Պակսմանը և այլն:
Ցուցահանդեսում ներկայացված կլինեն թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով ոսկերչական իրեր, մարգարտյա, կորալե զարդեր, ժամացույցներ, ինչպես նաև բիժուտերի, ոսկերգործական արտադրության սարքավորումներ և գործիքներ: Ցուցահանդեսի շրջանակներում կկայանա «Ոսկերչական ոլորտի ժամանակակից վիճակը. Խնդիրներ և հեռանկարներ» խորագրով համաժողովը: Դրա ժամանակ AJA նախագահ Գագիկ Գևորկյանը կներկայացնի նաև Երևանում ոսկերչական ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը, որի իրագործումը Հայաստանը կվերածի աշխարհիոսկերչական ոլորտի առաջատար կենտրոններից մեկը: