ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել ընտրություններից հետո ցուցաբերել զսպվածություն

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը երեկ վերստին կրկնել է հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալկ իր հայտարարությունը և Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել անցկացնել ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի զեկույցում տեղ գտած բոլոր խախտումների վերաբերյալ թափանցիկ և վստահություն ներշնչող հետաքննություն:

Այս անգամ պաշտոնական Վաշինգտոնի կարծիքը հնչեցրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դանիել Բաերը: Նա Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել հարգել ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորություններն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են խաղաղ հանրահավաքների ազատությունն ու ազատ արտահայտվելը: Բաերը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ընտրություններից հետո ցուցաբերել զսպվածություն և խուսափել բռնություններից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031