Բաքվում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը կոշիկը նետել է ՌԴ դեսպանատան վրա

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում անցկացվել է բողոքի ակցիա՝ ընդեմ Եգոր Շչերբակովի սպանության կասկածյալ Օրհան Զեյնալովի հանդեպ վատ վերաբերմունքի:

Ակցիայի մասնակիցներից մեկը (իր իսկ խոսքերով՝ Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ) Ռուսաստանին մեղադրել է ադրբեջանական տարածքները գրավելու մեջ և որպես բողոքի նշան՝ իր կոշիկը նետել է Բաքվում ՌԴ դեսպանատան տարածք:

Ակցիայի հետ կապված՝ ռուսական դեսպանատան մոտ ձեռնարկվել են անվտանգության հավելյալ միջոցներ: Ցուցարարնեը դժգոհություն են հայտնել Ռուսաստանի ուժային կառույցների աշխատակիցների կողմից Զեյնալովի հանդեպ (իրենց իսկ խոսքերով) անդմարդկային վերաբերմունք ցուցաբերելու համար:

Տեսանյութեր

Լրահոս