ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում վրացի զինվորների պատրաստվածության մակարդակը. Փանջիկիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի զինված ուժերի հաջողությունների մասին ՆԱՏՕ-ի հայտարարությունը հույսեր է առաջացնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

Վերջինիս խոսքերով՝ այդ գնահատականները վկայում են այն մասին, որ վերջին մեկ տարում իրականացված բարեփոխումների շնորհիվ Վրաստանը կարող է մտնել ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերի մեջ:

Փանջիկիձեն ընդգծել է, որ վրացի զինվորականների պատրաստության բարձր մակարդակը վկայում է այն մասին, որ նրանք ոչնչով չեն զիջում այլ երկրների զինծառայողներին նաև ՆԱՏՕ-ի չափոփորոշիչներով պատրաստվածության տեսանկյունից:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Վրաստանը ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերի մեջ ներառվելու է 2015 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031