ՌԴ ԱԳՆ-ն անհիմն է համարել Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի արած հայտարարությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Ռուսաստանում հակաադրբեջանական հիստերիայի բարձրացման մասին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի արած հայտարարությունն անհիմն է և կրում է մտացածին բնույթ:

Լուկաշևիչի խոսքերով՝ Բիրյուլևոյի դեպքերի վերաբերյալ ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրություններում և պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների մեկնաբանություններում շեշտը չի դրվել ազգային ասպեկտի վրա:

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Էլման Աբդուլաևն իր հերթին հայտարարել է, որ Բիրյուլևոյի դեպքն անընդունելիորեն ստանում է քաղաքական կամ համազգային երանգ՝ չնայած, որ կոնֆլիկտը եղել է կենցաղային հողի վրա:

Աբդուլաևը հիշեցրել է, որ Ադրբեջանի դեսպանատունն արդեն իսկ նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ կապված Եգոր Շչերբակովին սպանած ադրբեջանցի Օրհան Զեյնալովի ձերբակալման ժամանակ նրա նկատմամբ կոշտ ուժ կիրառելու հետ:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունի հյուպատոսական համաձայնագիր, որը ստորագրվել է 1995 թվականին և ուժի մեջ է մտել 1998 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031