Բաժիններ՝

Մոսկվայի քաղաքապետարանը չի արտոնել ընդիմության բազմահազարանոց երթը՝ վախենալով անկարգությունների կրկնվելուց

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի իշխանությունները հրաժարվել են արտոնել ընդիմության բազմահազարանոց երթը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 26-ին:

Ընդ որում, Մոսկվայի քաղաքապետարանը չի առաջարկելու երթի այլընտրանքային ուղիներ, քանի որ հանրահավաքն ընդհանուր առմամբ համաձայնեցված չեն: Ընդդիմության ակցիային պետք է մասնակցեր մինչև 30.000 մարդ:

Այս մասին հայտարարել է Տարածաշրջանային անվտանգության դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Վասիլի Օլեյնիկը: Ազգայնական Դմիտրի Դեմուշկինի խոսքերով՝ քաղաքապետարանը վախենում է Բիրյուլևոյի անկարգությունների կրկնվելուց:

Նշվում է, որ Մոսկվայի իշխանությունները չեղյալ են հայտարարել նաև ավելի վաղ համաձայնեցված, ապօրինի ներգաղթյալների դեմ ուղղված հանրահավաքը, որը պետք է հոկտեմբերի 19-ին անցկացվեր մայրաքաղաքի հյուսիս-արևմտյան հատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031