Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանին՝ կապված Օրհան Զեյնալովի ձերբակալման հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը երեկ նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ պահանջելով հյուպատոսական աջակցություն ցուցաբերել իր քաղաքացի Օրհան Զեյնալովին, որին կասկածում են մոսկոսվյան Բիրյուլևոյի շրջանում սպանություն կատարելու մեջ:

Այս մասին այսօր հայտնել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը, որն ընդգծել է, որ նոտան ուղարկվել է երեկ: Նախորդ շաբաթ Բիրուլևոյում սպանվել է Մոսկվայի 25-ամյա բնակիչ Եգոր Շչերբակովը, ինչը սկիզբ էր դրել զանգվածային անկարգությունների: Շչերբակովի սպանության գործով ձերբակալված Օրհան Զեյնալովն արդեն իսկ ընդունել է իր մեղքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031