
Մեծ Բրիտանիայում գրանցվել է վերջին 40 տարվա գործազուրկների ամենացածր մակարդակը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի աշխատանքի շուկայում զգալի բարելավում է գրանցվել վերջին մեկ տարում: Այս մասին վկայել են Ազգային վիճակագրական բյուրոյի (Office for National Statistics) կողմից այսօր հրապարակված տվյալները:
Դրանց համաձայն, ներկայումս Մեծ Բրիտանիայում աշխատում է 29.870.000 մարդ: Դա ամենալավ ցուցանիշն է վերջին 40 տարվա համար: 2013 թվականի հունիս-օգոստոս ամիսներին գործազրկության մակարդակը կազմել է ընդամենը 7.7 տոկոս:
Ամառային երեք ամիսներին երկրում գործազուրկների քանակը կրճատվել է 18.000 մարդով: Մասնագետների կարծիքով, դա վկայում է այն մասին, որ թագավորության տնտեսությունը կայուն ցուցադրում է աշխուժացման նշաններ:
Ազգային վիճակագրական բյուրոն ընդգծել է, որ երկրում չի բարձրացրել ընդհանուր կենսամակարդակը: Մասնագետները դա կապում են երկրում առկա գների հետը, ինչը մասնավորապես վերաբերում է անշարժ գույքին, որի գնաճը քառակի գերազանցում է մարդկանց աշխատավարձերի բարձրացման տեմպը: