«Ժնև 2»-ը տեղի է ունենալու նոյեմբերի 23-24-ին. Սիրիայի փոխվարչապետ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ «Ժնև 2»-ը տեղի է ունենալու նոյեմբերի 23-24-ին: Այս մասին հայտարարել է Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը:
Նա ընդգծել է, որ «Ժնև 2»-ը վերջ կդնի Սիրիայում օտար միջամտությանը, և որ կոնֆերանսը չունի այլընտրանք: Ջամիլի խոսքերով՝ «Ժնև 2»-ի հիմնական գաղափարը կոալիցիոն լայն կառավարության ստեղծումն է, որը կներկայացնի հասարակության լայն շրջանակներ:
Նա ընդգծել է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը չի կարող երկար շարունակվել, այլ ուղի չկա՝ հավելելով, որ իրենք ուրախ են, որ այդ կերպ կարծում են նաև Սիրիայի սահմաններից դուրս: